2012 թվականի ամռանն անգլիական «Մանչեսթեր Սիթի»-ի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին կարող էր ստանձնել «Մոնակո»-ի գլխավոր մարզչի պաշտոնը: Այս մասին տեղեկացնում է The Guardian-ը:
Ըստ թերթի՝ «Մոնակո»-ի ներկայացուցիչները երեք ամիս բանակցել են Մանչինիի հետ, և համոզված են եղել, որ իտալացու կողմից դրական պատասխան կստանան:
Մանչինիին առաջարկվել է հնգամյա պայմանագիր: Նա նաև ազատված կլիներ հարկերից: «Մոնակո»-ի սեփականատերն առաջարկել է տարեկան 8 միլիոն եվրո աշխատավարձ:
Այսինքն՝ եթե Մանչինին համաձայներ գլխավորել «Մոնակո»-ի գլխավոր մարզչի պաշտոնը, ապա կդառնար ամենաշատ վարձատրվող գլխավոր մարզիչներից երրորդը՝ Անչելոտիից ու Հիդինկից հետո:







































