ՆԱՏՕ-ի անդամ երկրներն Ուկրաինայում իրադրության սրման ֆոնին կարող են դիտարկել Արևելյան Եվրոպայում զորակազմերի մշտական տեղակայման հնարավորությունը: Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ հղում անելով Եվրոպայում ՆԱՏՕ-ի ուժերի գլխավոր հրամանատար, ամերիկացի գեներալ Ֆիլիպ Բրիդլավին:
Գործակալության փոխանցմամբ՝ այժմ ՆԱՏՕ-ի զորքերն Արևելյան Եվրոպայի երկրներում ներկա են կարճաժամկետ ռոտացիոն հիմունքով:
«Կարծում եմ՝ դա այն է, ինչի մասին մենք ստիպված կլինենք մտածել, և մենք դա կներկայացնենք մեր երկրների առաջնորդների քննարկմանը՝ տեսնելու, թե դա ինչի կտանի»,- հայտարարել է Բրիդլավը Օտտավայում մամլո ասուլիսի ժամանակ:








































