Նյու Յորքի Chirsties աճուրդում Կլոդ Մոնեի «Ջրաշուշանները» վաճառվել է 27 մլն դոլարով: Այս մասին գրում է Ria Novosti-ն՝ հղում անելով աճուրդի տանը: Ընդ որում, այդ գումարը ո՛չ աճուրդի տան, ո՛չ էլ անձամբ հեղինակի համար չի կարող համարվել ռեկորդային. 2008 թվականին կրկին ջրաշուշաններ պատկերող Մոնեի գործը վաճառվել է 80.4 միլիոն դոլարով:
Նկարչի այս կտավը ստեղծվել է 1907-ին՝ Ֆրանսիայի Ժիվերնի բնակավայրում: Այն 80 տարի շարունակ կազմել է Հյուգետա Քլարքի՝ ԱՄՆ պատմության մեջ ամենամեծ կարողություն ունեցող ժառանգորդուհիներից մեկի հավաքածուի մասը:










































