Իտալական «Յուվենթուս»-ի պաշտպան Լուսիոն ձմռանը կարող է տեղափոխվել Թուրքիա՝ «Ֆեներբախչե»: Այս մասին տեղեկացնում է Football Italia-ն՝ վկայակոչելով Sky Sports Italia-ն:
34-ամյա պաշտպանը, որ «Յուվենթուս» է տեղափոխվել «Ինտեր»-ից, գոհ չէ ակումբի՝ իրեն հատկացրած խաղաժամանակից:
Աղբյուրի հաղորդմամբ՝ Լուսիոն արդեն ձմռանը կարող է դառնալ «Ֆեներբախչե»-ի խաղացող:








































