Կատալոնական «Բարսելոնա»-ի հարձակվողներ Ալեքսիս Սանչեսն ու Դավիդ Վիլյան արդեն ձմռանը կարող են լքել ակումբը՝ միանալով «Տոտենհեմ»-ին: Այս մասին տեղեկացնում է հեղինակավոր AS-ը:
Ըստ թերթի՝ ֆուտբոլիստների տրանսֆերների վաճառքից ստացված գումարը պետք է այնքան լինի, որ բավարարի «Աթլետիկո Մադրիդ»-ի հարձակվող Ռադամել Ֆալկաոյի իրավունքները գնելու համար:
Նշենք, որ Ֆալկաոյի տրանսֆերային արժեքն է 60 միլիոն եվրո:










































