«Փյունիկ»-ի դարպասապահ Տիգրան Կանդիկյանը, ով ծնկի վնասվածք էր ստացել, այս գիշեր կմեկնի Իտալիա և բուժզննում կանցնի Միլանում, որից հետո պարզ կդառնա, արդյոք վիրահատության անհրաժեշտություն կա՞, թե ոչ:
Հիշեցնենք, որ ֆուտբոլիստը թիմին էր միացել հուլիսի վերջին և հիմնական կազմում երկու հանդիպում էր անցկացրել:






































