Իտալիայի Ա Սերիայի ընթացիկ մրցաշրջանի 10-րդ տուրում «Սամպդորիա»-ի հետ սեփական հարկի տակ կայացած խաղում (3:2) «Ինտեր»-ի հարձակվող Դիեգո Միլիտոն դարձավ գոլի հեղինակ:
Infostrada-ն տեղեկացնում է, որ արգենտիացին ազգային առաջնություններում խփեց իր մարզական կարիերայի 200-րդ գոլը:
«Ինտեր»-ի կազմում Միլիտոն հանդես է գալիս 2009/10թթ մրցաշրջանից և «ներաձուրիներ»-ի կազմում 68 գոլ է հեղինակել:








































