«Մանչեսթեր Յունայթեդ»-ի լեգենդար կիսապաշտպան Ռայան Գիգզը, ով Անգլիայի Լիգայի Գավաթի ընթացիկ խաղարկության շրջանակներում Լոնդոնի «Չելսի»-ի դեմ արտագնա խաղում (5:4) դուբլի հեղինակ դարձավ, հայտարարեց, որ չի պատրաստվում ավարտել իր մարզական կարիերան:
«Եթե ես չկարողանամ օգնել թիմիս, ապա կավարտեմ կարիերաս: Շուտով կդառնամ 39 տարեկան, բայց չեմ մտածում մեծ ֆուտբոլից հեռանալու մասին: Զգում եմ, որ թիմի մասնիկն եմ:
Բազմաթիվ լեգենդար ֆուտբոլիստների հետ եմ զրուցել, որոնք ինձ խորհուրդ են տվել խաղալ որքան հնարավոր է երկար: Ոչինչ չի կարող այնքան ադրենալին հաղորդել, որքան ֆուտբոլը»,- The Telegraph-ի հետ զրույցում հայտարարել է Գիգզը:






































