Կատալոնական «Բարսելոնա»-ի առաջատար Լիոնել Մեսիի հայրն ու գործակալը՝ Խորխե Մեսսին, մեկնել է Բարսելոնա՝ բանակցություններ վարելու համանուն ակումբի ղեկավարության հետ՝ որդու նոր պայմանագրի հարցով:
Մեսսիի հայրը կասկածում է, որ որդին համապատասխան առաջարկ կստանա «Բարսա»-ից:
Կողմերը ոչ մի կերպ չեն կարողանում համաձայնության գալ: «Բարսելոնա»-ի ղեկավարները միաժամանակ հայտարարում են, որ համաձայնության են գալու հարձակվողի հետ և չեն պատրաստվում վաճառել նրա տրանսֆերը:
Հիշեցնենք, որ տեղեկություն էր տարածվել, որ «Մանչեսթեր Սիթի»-ն պատրաստ է 200 մլն եվրո առաջարկել արգենտինացի հարձակվողի տրանսֆերի դիմաց:








































