«Նապոլի»-ն հետաքրքրված է «Մանչեսթեր Յունայթեդ»-ի կիսապաշտպան Շինջի Կագավայի ծառայություններով: Այդ մասին է հայտնում Goal.com-ը:
Իտալական ակումբը պատրաստ է 18 մլն եվրո առաջարկել Ճապոնիայի հավաքականի կիսապաշտպանի տրանսֆերի դիմաց:
Ֆուտբոլիստը նաև Դորտմունդի «Բորուսիա»-ի ուշադրության կենտրոնում է, որը նա լքել է 2012 թվականին` անգլիական ակումբ տեղափոխության նպատակով: Ընթացիկ մրցաշրջանում Կագավան 24 հանդիպում է անցկացրել «կարմիր սատանաներ»-ի կազմում, 3 գոլային փոխանցում կատարել:








































