Սերբ թենիսիստ Նովակ Ջոկովիչը բացատրել է Փարիզի «Մասթերս-1000»-ի երկրորդ շրջանում ամերիկացի Սեմ Քուերիից կրած իր պարտության պատճառները:
«Երկրորդ սեթի ժամանակ հոգնածություն զգացի, այնուհետև յուրաքանչյուր գեյմում բարդություններս ավելացան: Տհաճ էր, սակայն մյուս կողմից` ես այլևս հանգստանալու ժամանակ չեմ ունենալու:
Վերջին օրերի ընթացքում ինձ անհանգստացնում էր ֆիզիկական վիճակս, և ես չգիտեի, թե որքան կարող եմ այսօր դիմակայել: Երբ դու հզոր մրցակից ունես, ով հիանալի փոխանցում է կատարում և գնդակի ուղղությունը շեղում դեպի անկյուններ, բարդ է ինչ-որ բան հակադրել»,- Ջոկովիչին մեջբերում է ամերիկյան մամուլը:










































