Անգլիայի Լիգայի գավաթի խաղարկության «Չելսի»-ի դեմ խաղից հետո (4:5) «Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Ալեքս Ֆերգյուսոնը կիսվել է տպավորություններով:
«Նանին փորձում էր շրջանցել մրցակցին, կորցրեց գնդակը ու մենք ստացանք 11 մետրանոց մեր դարպասին: Չգիտեմ՝ կար 11 մետրանոց այդտեղ, թե ոչ: Եթե խաղի վերջին վայրկյաններին հաղթում ես 3:2 հաշվով, չի կարելի կորցնել առավելությունը: Նանին միայնակ էր գործում:
Մեր մի քանի խաղացողներ պարզապես հիանալի էին գործում: Գիգզը այսօր խաղաց 120 րոպե, իսկ մյուս ամիս նա կդառնա 39 տարեկան: Նա օրինակ է բոլորի համար, ներառյալ լոնդոնցիների խաղացողների», – Ֆերգյուսոնի խոսքերն է մեջբերում BBC-ն:





































