Apple-ի նախկին աշխատակիցների թիմը, որը մասնակցել էր iPhone-ի տեսախցիկների ստեղծման աշխատանքներին, ստեղծել է CENTR անվանումով անսովոր տեսախցիկ: Սարքը թույլ է տալիս առանց հավելյալ հարմարեցումների ձայնագրել համայնապատկերների տեսահոլովակներ՝ 360-աստիճանի գերբարձր հնարավորությամբ՝ գրում է Business Insider-ը:
Անսովոր տեսախցիկը քիչ ընդհանուր բան ունի լեգենդար Apple-ի հետ: CENTR-ը կարող է համայնապատկերային նկարահանումներ կատարել գերբարձր՝ 6900-ը 1080-ի վրա պիքսել հնարավորությամբ: Ընդ որում՝ համայնապատկերի ստեղծման համար օգտագործվում է միանգամից 4 հատ 5 մեգապիքսելանոց տեսախցիկներ, որոնց նկարահանած տեսանյութերը «միանում են» հատուկ ալգորիթմով:
CENTR-ն ունի նկարահանման տարբեր ռեժիմներ, որոնցից հետաքրքիրը թերևս time-lapse ռեժիմն է: Սարքից տվյալների փոխանցումը հնարավորէ կատարել Wi-Fi-ով ու Bluetooth-ով:
Նորույթի նախնական գինը 400 դոլար է:









































