Լուիս Հեմիլթոնը, ով «Ֆորմուլա 1»-ի հաջորդ մրցաշրջանից հանդես է գալու «Մերսեդես» թիմի կազմում, կիսվել է ակնկալիքներով:
«Իհարկե, ես կուզենայի հաջորդ տարի հաղթել չեմպիոնական տիտղոսը, բայց ամեն ինչ կախված է նրանից, թե ինչպիսի մեքենա կպատրաստեն «Մերսեդես»-ում:
Իհարկե, մինչև մյուս տարի ես չեմ կարողանա մասնակցել մեքենայի կատարելագործման աշխատանքներին, ու դրա հետ ոչինչ անել հնարավոր չէ:
«Մերսեդես»-ի հետ մեծ նպատակներ ունենք ապագայի հետ կապված: Կարծում եմ՝ 2014-ին ու 2015-ին ես հաղթելու շատ ավելի լավ հնարավորություններ կունենամ»,- հայտարարել է Հեմիլթոնը: