«Մանչեսթեր Յունայթեդ»-ը շարունակում է հետաքրքրվել «Պորտու»-ի ծագող աստղ Խամես Ռոդրիգեսի ծառայություններով:
Daily Star-ը տեղեկացնում է, որ Ալեքս Ֆերգյուսոնը ցանկանում է անձամբ բանակցել 20-ամյա կոլումբիացու տեղափոխության նպատակով: «Կարմիր սատանաներ»-ը պատրաստ են պորտուգալական ակումբին 20 մլն եվրո վճարել:
Սպասվում է, որ Ռոդրիգեսը «Յունայթեդ» կտեղափոխվի 2013թ ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ, իսկ Խավիեր Էրնանդեսը վարձավճարով կտեղափոխվի այլ ակումբ:









































