Իսպանական «Մալագա»-ն ցանկանում է նոր պայմանագիր ստորագրել թիմի կիսապաշտպան Իսկոյի հետ, որպեսզի զերծ պահի ֆուտբոլիստին այլ ակումբ տեղափոխությունից:
Բանն այն է, որ ներկայիս պայմանագրում կա մի կետ, որի համաձայն՝ ֆուտբոլիստի տրանսֆերի պաշտոնական գինը կազմում է 22 միլիոն եվրո:
Ինչպես տեղեկացնում է բրիտանական The Sun-ը, «Մալագա»-ն ցանկանում է նոր պայմանագրով բարձրացնել Իսկոյի տրանսֆերի գինը՝ դարձնելով այն 40 միլիոն եվրո:
Ըստ թիմի նախագահի՝ այս գումարը կարող է կանգնեցնել Իսկոյի իրավունքների պոտենցիալ գնորդներին՝ «Ռեալ»-ին ու «Սիթի»-ին, որոնք ակտիվորեն հետաքրքրված են կիսապաշտպանի ծառայություններով:








































