Իտալական «Պալերմո»-ի նախագահ Մաուրիցիո Ձամպարինին համակարծիք է նրանց, ովքեր կարծում են՝ ֆուտբոլում անհրաժեշտ է ժամանակակից տեխնոլոգիա ներդնել:
«Ֆուտբոլի նման տեմպը պահելու համար անհրաժեշտ է ներդնել ժամանակակից տեխնոլոգիա: Չեմ կարողանում հասկանալ այն հիմար տեսակետները, թե մրցավարներին լրացուցիչ օգնություն անհրաժեշտ չէ: Չէ՞ որ սա գործում է թեˊ թենիսում, թեˊ ծանրամարտում և թեˊ ամերիկյան ֆուտբոլում»,- ասել է Ձամպարինին:








































