Ուկրաինայի վճռականությունը կխափանի Պուտինի ծրագիրն ու ավտոմատ կերպով կքաջալերի աշխարհին ավելի արդյունավետորեն օգնել Ուկրաինային՝ կարծում է Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին:
Պուտինը կա՛մ կնահանջի, կա՛մ կկորցնի ամեն ինչ՝ կարծում է Սաակաշվիլին: Այդ մասին նա գրել է իր ֆեյսբուքյան էջում:
«Պետք է գործել, ինչպես գործել են խորվաթները Միլոշևիչի համանման մարտավարության դեմ»,- ասել է նա՝ նշելով, որ պետք է սկզբում կոչ անել խաղաղ բնակչությանը տանը մնալ, այնուհետև արձակել նախազգուշական կրակոց, որից հետո բոլորը կհամարվեն մարտական գործողությունների մասնակիցներ:
Նրա խոսքով՝ ներկայում անվճռականությունը կարող է հանգեցնել զանգվածային արյունահեղության, ինչպես նաև սկզբում արդյունաբերական Ուկրաինայի կորստի, իսկ այնուհետև՝ պետականության:
«Դեռևս ամեն ինչ Պուտինի ծրագրով է ընթացել, որն անվճռականության մեջ է դրել Ուկրաինային և մնացած աշխարհին, այնպես որ՝ Ուկրաինայի վճռականությունը կխափանի Պուտինի ծրագիրը»,- ասել է Սաակաշվիլին:









































