Արևմտյան ԶԼՄ-ների տեղեկություններով՝ Քիմ Քարդաշյանը վերջապես ընտրել է իր հարսանեկան զգեստը: Նա կարող է հարսանիքին կրել Givenchy-ի, Oscar de la Renta-ի կամ Vera Wang-ի զգեստներից, սակայն հաղթել է ֆրանսիական Balmain նորաձևության տունը, հայտնում է spletnik.ru-ն:
Ավելի վաղ շատերն արդեն ենթադրել էին, որ Քանյե Վեսթի ապագա կինը կարող է նախընտրել ստեղծագործական տնօրեն Օլիվիե Ռուստանի աշխատանքը, սակայն հիմա լուրերը հաստատվել են:
Այսպես, վերջերս Քիմը ավելի հաճախ է սկսել շփվել դիզայների հետ: Բացի այդ՝ նա ամեն անգամ Փարիզ այցելելիս մտնում է բրենդի բուտիկ, բացի այդ՝ Շառլ դե Գոլի օդանավակայանում նրան նկատել են Balmain-ից մեծ փաթեթավորմամբ:










































