Սալվադորի ազգային հավաքականի ավագ Դենիս Ալյաս Մորալեսը, ով հայտնի է Պիտբուլ մականվամբ, կարող է ձերբակալվել: Նրան մեղադրանք է ներկայացվել 15-ամյա աղջկան բռնաբարելու համար: Ինչպես տեղեկացնում է տեղական մամուլը, «Լուիս Անխել Ֆիրպո»-ի 27-ամյա հարձակվողը ձերբակալվել է և այնուհետև բաց է թողնվել 10.000 ԱՄՆ դոլար գրավի դիմաց:
Ալյասը մեղադրվում է 2011 թվականի դեկտեմբերին տեղի ունեցած միջադեպի գործով: Եթե խաղացողի մեղավորությունն ապացուցվի, ապա նա կդատապարտվի 4-10 տարվա ազատազրկման:








































