Ուկրաինայի Ազգային գվարդիայի մարտիկները Սլավյանսկը գործնականում ազատել են անջատողականներից: Այս մասին հայտարարել է Ազգային գվարդիայի հրամանատար Ստեփան Պոլտորակը՝ հայտնում է censor.net.ua-ն՝ հղում անելով Ուկրաինայի ՆԳՆ մամլո ծառայությանը:
Գործողության ժամանակ Ազգային գվարդիայի անձնակազմից զոհեր և վիրավորներ չկան:
«Դրա հաստատումն այն է, որ իրենց պրոֆեսիոնալ գործողություններով Ազգային գվարդիայի մարտիկները գործնականում Սլավյանսկը մաքրել են ահաբեկիչներից, որոնցից շատերը պրոֆեսիոնալ պատրաստվածություն ունեին»,- հայտարարել է Պոլտորակը:









































