Իրաքյան Քրդստանի իշխանություններն անցած շաբաթվա վերջին, առաջին անգամ շրջանցելով Բաղդադի կենտրոնական կառավարությանը, Արևմուտք նավթ ուղարկեցին:
Մատակարաման ծավալը կազմել ավելի քան 12 հազար տոննա:
Քրդական կողմն արդեն հայտարարել է, որ հոկտեմբերի վերջին նախատեսում է օրական մատակարարել 1,5 հազար տոննա սև նավթ:
Փորձը հաջողությամբ ավարտելու դեպքում քրդերը կարող են առաջիկայում հանդես գալ որպես ինքնուրույն խաղորդ ածխաջրածնի համաշխարհային շուկայում ու ստացված միջոցները օգտագործել Իրաքի կազմում ինքնավարություն ստանալու շարժմանն օժանդակելու համար:
Քրդստանում արդյունահանվում է իրաքյան նավթի շուրջ 60%-ը:
Քրդերի՝ Արևմուտք առանց միջնորդների նավթ ուղարկելու առաջին փորձն սկսվել է դեռ 2003թ.: Այն, ինչ նրանց ներկայում հետ է պահում, դա վատ ենթակառուցվածքներն են՝ Քիրկուկ-Ջեյհան նավթատարը վերջին տարիներին բազմից պայթեցվել է, սակայն այս տարվա մայիսին Թուրքիան պայմանավորվել է Էրբիլի հետ, որ տարածաշրջանում կկառուցի խողովակատար համակարգ:
Ներկայում իրաքյան քրդերը կենտրոնական կառավարությունից ջանում են ստանալ մի քանի տարածքային վեճերի լուծումը, և իրաքյան բանակում ավելացնել քուրդ զինվորների թիվը՝ մինչև 20 տոկոսով (ներկայում շուրջ 8%):
Իրաքի Քրդստանը աշխարհում ածխաջրածնի պահուստով 6-րդն է (շուրջ 6,3 մլրդ տոննա): Իրաքի նավթի արդյունահանման շուրջ 60%-ը գալիս է այդտեղից, մասնավորապես Քիրկուկից՝ տեղի նավթային մայրաքաղաքից:









































