Անգլիական «Լիվերպուլ»-ի գլխավոր մարզիչ Բրենդան Ռոջերսը հերքել է լուրերն այն մասին, թե թիմի հարձակվող Լուիս Սուարեսը պատրաստվում է հեռանալ «Լիվերպուլ»-ից:
«Իմ կարծիքով՝ Սուարեսին դուր է գալիս հանդես գալ Պրեմիեր Լիգայում: Նա շատ ուժեղ մարզիկ է ու տեղի չի տալիս քծնանքներին:
Նա սիրում է քաղաքը, ակումբը, մեր երկրպագուներին: Այնպես որ, ես կարծում եմ՝ Սուարեսը դեռ երկար կմնա «Լիվերպուլ»-ում»,- ESPN-ի փոխանցմամբ՝ ասել է Ռոջերսը:









































