Eurosport.ru-ն, կապված նրա հետ, որ Մադրիդի «Ռեալ»-ի կիսապաշտպան Խաբի Ալոնսոն որակազրկման պատճառով բաց է թողնելու Չեմպիոնների լիգայի գավաթի ընթացիկ խաղարկության եզրափակիչ խաղը, վերհիշել է նաև այլ ֆուտբոլիստների, ովքեր նույնպես նույնպիսի խնդիրներից ելնելով չեն մասնակցել մեծ մրցաշարերի վճռորոշ հանդիպումներին:

Կլաուդիո Կանիջա, Արգենտինայի հավաքական. բաց է թողել 1990թ. աշխարհի առաջնության եզրափակիչ խաղը

Ֆրանկո Բարեզի և Ալեսանդրո Կոստակուրտա, «Միլան». չեն մասնակցել 1993/1994թթ. Չեմպիոնների լիգայի եզրափակիչ հանդիպմանը

Անդրեաս Մյոլլեր, Գերմանիայի հավաքական. բաց է թողել 1996թ. Եվրոպայի առաջնության եզրափակիչ մրցավեճը

Ռոյ Քին ու Պոլ Սքոուլզ, «Մանչեսթեր Յունայթեդ». չեն մասնակցել 1998/1999թթ. Չեմպիոնների լիգայի եզրափակիչ խաղին

Լորան Բլան, Ֆրանսիայի հավաքական. բաց է թողել 1998թ. աշխարհի առաջնության եզրափակիչ հանդիպումը

Միխայել Բալակ, Գերմանիայի հավաքական. չի մասնակցել 2002թ. աշխարհի առաջնության եզրափակիչ մրցավեճին
Պավել Նեդվեդ, «Յուվենթուս». բաց է թողել 2002/2003թթ. Չեմպիոնների լիգայի եզրափակիչ խաղը

Ֆրանկ Ռիբերի, «Բավարիա». չի մասնակցել 2009/2010թթ. Չեմպիոնների լիգայի եզրափակիչ հանդիպմանը

Ջոն Թերի, Բրանիսլավ Իվանովիչ, Ռաուլ Մեյրելեշ և Ռամիրես` «Չելսի», Հոլգեր Բադշտուբեր, Դավիդ Ալաբա, Լուիս Գուստավո` «Բավարիա». բաց են թողել 2011/2012թթ. Չեմպիոնների լիգայի եզրափակիչ մրցավեճը

Խաբի Ալոնսո, «Ռեալ Մադրիդ». չի մասնակցելու 2013/2014թթ. Չեմպիոնների լիգայի եզրափակիչ խաղին








































