Իտալական «Նապոլի»-ի հարձակվող Էդինսոն Կավանին դուրս է մնացել թիմի՝ «Ատալանտա»-ի դեմ խաղի հայտացուցակից: Նշենք, որ «Նապոլի» – «Ատալանտա» խաղը տեղի է ունենալու վաղը՝ Իտալիայի Ա Սերիայի շրջանակներում:
Կավանին վնասվածք էր ստացել թիմի մարզման ժամանակ, որից հետո բուժզննում անցել: Արդյունքում՝ թիմի մարզչական անձնակազմը որոշել է չընդգրկել նրան առաջիկա խաղի հայտացուցակում:










































