Ըստ զբոսաշրջության ոլորտում առաջատար Condé Nast Traveler և Travel & Leisure ամսագրերի` արդեն տասը տարի շարունակ Crystal Symphony և Crystal Serenity զբոսաշրջային նավերը լավագույնն են աշխարհում:
Երկուսն էլ ամենաշքեղ զբոսանավերի ցանկում են: Նրանցից յուրաքանչյուրը «6 աստղ» ունի: Այս նավերում ասիական և իտալական ռեստորաններ կան, աշխարհի միակ կազինոն ծովի վրա, շքեղ սենյակներ, մարզասրահներ, համակարգչային սենյակ՝ համացանցին 24-ժամյա միացմամբ:
Նավերի վրա մեծ լողավազան կա և մի քանի ջակուզի:
Crystal Symphony և Crystal Serenity նավերի ուղևորները հիմնականում գործարարներ և քաղաքական էլիտայի ներկայացուցիչներ են:










































