Չեմպիոնների լիգայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ փուլի պատասխան խաղում այսօր Մյունխենի «Ալիանց Արենա» մարզադաշտում ուժերը չափեցին տեղի «Բավարիա»-ն և Մադրիդի «Ռեալ»-ը:
Իսպանական ակումբի ֆուտբոլիստները գերազանց հաղթանակ տոնեցին` մրցակցի դարպասն ուղարկելով 4 անպատասխան գնդակ: Ընդ որում, Կարլո Անչելոտիի սաները հաղթողի վերաբերյալ բոլոր կասկածները փարատեցին խաղի առաջին 34 րոպեների ընթացքում: Դուբլերի հեղինակ դարձան կենտրոնական պաշտպան Սերխիո Ռամոսը և հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուն:
Այսպիսով, «Ռեալ»-ը երկու հանդիպումների արդյունքում ընդհանուր 5:0 հաշվով առավելության հասավ մյունխենյան ակումբի նկատմամբ և ձեռք բերեց մրցաշարի եզրափակիչ խաղի մասնակցության ուղեգիր, որտեղ նրա մրցակիցը կորոշվի վաղը կայանալիք կիսաեզրափակիչ պատասխան մյուս մրցավեճում` «Չելսի»-ի և Մադրիդի «Ատլետիկո»-ի խաղում:
«Բավարիա» – «Ռեալ»` 0:4
0:1, 0:2 Ռամոս (16’, 20’), 0:3, 0:4 Ռոնալդու (34’, 90’)











































