Friday, 19 06 2026
Իսրայելը իրանա-ամերիկյան «փոխըմբռնումը կպայթեցնի՞»
Ուրուգվայում ՀՀ դեսպանն ու Բլանկա Ռոդրիգեսը COP17-ին առչնվող հարցեր են քննարկել
00:50
Բելգիան նախատեսում է մինչև 2030 թվականը Ուկրաինային փոխանցել իր ողջ F-16 ավիապարկը
ԵԱՀԿ տարածքի առջև ծառացած բազմաթիվ հիմնախնդիրներ պահանջում են հավաքական արձագանք. ՀՀ ԱԳ փոխնախարար
Վրաց-թուրքական սահմանին հյուրանոց-ամրոց կկառուցվի
Քննարկվել են Հայաստանի և ՄԱԿ Թմրամիջոցների և հանցավորության դեմ պայքարի գրասենյակի համագործակցության ընդլայնման ուղիները
Փակել փողոց նայող պատուհաններն ու դռները
00:10
Գերմանիան Թուրքիայի հետախուզությունն ընդգրկել է ամենաակտիվ լրտեսական կառույցների ցանկում
00:10
ԱՄՆ ռազմածովային ուժերը դադարեցրել են Իրանի նավահանգիստների շրջափակումը
00:08
Բանակցությունները չեն նշանակի հակառակ կողմի դիրքորոշման ընդունում․ Խամենեի
00:06
ԱՄՆ-ն հավատարիմ է խաղաղությանը․ Թրամփ
ՊԵԿ նախագահը ՀՄՆԿ Գլխավոր համաժողովում քննարկել է հարկային վարչարարության արդիականացման և համագործակցության ընդլայնման հարցեր
23:50
Ուզբեկ ֆուտբոլիստը պատմական ռեկորդ է սահմանել աշխարհի առաջնությունում
Ոստիկանները բացահայտել են Դարբնիկ գյուղում խուլիգանության դեպքը
23:30
ԱՄՆ-ն պատրաստ է վերականգնել Իրանի նկատմամբ ծովային շրջափակումը` հուշագրի պայմանների չկատարման դեպքում. Հեգսեթ
Արտաշատի ոստիկանները բացահայտել են դիտավորությամբ վրաերթի դեպքը
23:10
Պենտագոնի ղեկավարը հայտարարել է, որ ԱՄՆ-ն Եվրոպայում կանցկացնի իր զորքերի ռևիզիա և կնվազեցնի իր մասնակցությունը ՆԱՏՕ-ի ուժերին
Արարատի քաղաքային զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
22:50
Ռուսաստանը և Ուկրաինան զինծառայողների մարմինների հերթական փոխանակումն են կատարել
Հայկավան գյուղում այրվել է խոտածածկույթ․ փրկարարները մարել են հրդեհը
22:30
Իրանն ավելի հեռու է միջուկային զենքի ստեղծումից, քան երբևէ. Ռյուտե
Գրանցվել է հանցագործությունների թվի նվազում
22:10
Իրանի և Քուվեյթի ԱԳ նախարարները քննարկումներ են ունեցել
Հայաստանի քաղաքական դաշտի ներկայիս վիճակը դարձել է ազգային անվտանգության թիվ 1 սպառնալիքը
21:50
ԵՄ-ի և Կանադայի ռազմական ծախսերի աճը 2025 թվականին կազմել է 90 միլիարդ եվրո. Ռյուտե
Լավ կլինի՝ ՍԴ-ն բավարարի ռուսամետների բողոքը. նրանք պարտվելու են, ժողովրդավարությունը հաղթելու է
21:30
Ֆոն դեր Լայենն առաջարկել է սահմանափակել ուկրաինացի փախստականների ընդունումը ԵՄ. DPA
Կալուգացու հայտարարությունից չենք սարսափել. նոր չէ, որ կոալիցիա պիտի կազմեն, վաղուց էին կազմել
«Ռոսատոմ»-ի ղեկավարը հայտնել է Զապորոժիեի ԱԷԿ-ի աշխատակցի մահվան մասին
Բելառուսում «պատերազմ» է

Նամակ Սերժ Սարգսյանին. անմարդկային վերաբերմունքի վերացման ուղղությամբ խոսքից անցնել գործի

Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիան (FIDH) Հայաստանում իր անդամ կազմակերպության` Քաղաքացիական հասարակության ինստիտուտ (ՔՀԻ) հկ-ի հետ համատեղ, հոկտեմբերի 26-ին բաց նամակ են հղել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին, որով կոչ են անում երկրում խոշտանգումների և այլ դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի վերացմանն ուղղությամբ քայլեր ձեռնարկել՝ օրենսդրությունը և պրակտիկան համապատասխանեցնելով միջազգային չափանիշներին:

Նամակի պատճենն ուղարկվել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին, ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանին, ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանին, ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին։

Նամակում մասնավորապես ասվում է.

Հարգելի պարոն Նախագահ,

2012 թվականի մայիսի 10 և 11-ին ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոմիտեն վերանայեց Հայաստանի երրորդ պարբերական զեկույցը: Մի շարք քաղաքացիական հասարակության կազմակերպություններ, այդ թվում Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիան (FIDH)՝ Հայաստանում իր անդամ կազմակերպության` Քաղաքացիական հասարակության ինստիտուտ հկ-ի հետ համատեղ, ներկայացրեցին այլընտրանքային զեկույցներ՝ ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ Կոնվենցիային ներպետական օրենսդրության, գործողությունների և քաղաքականությունների համապատասխանության վերաբերյալ:

Հայկական պատվիրակության հետ երկօրյա կառուցողական երկխոսության արդյունքում ՄԱԿ-ի Կոմիտեն ընդունեց եզրափակիչ դիտարկումներ, որոնցում լուրջ մտահոգություն էր արտահայտվում մի շարք հարցերի վերաբերյալ: Կոմիտեն հայտարարել է, որ այն «լրջորեն մտահոգված է […] ոստիկանության կողմից ձերբակալված անձանց նկատմամբ խոշտանգումների և վատ վերաբերմունքի կիրառման շարունակական բազմաթիվ մեղադրանքների առնչությամբ» , մասնավորապես քրեական դատավարության շրջանակում խոստովանություն կորզելու նպատակով , ինչպես նաև զինվորական անձնակազմի կողմից կիրառված դեպքերի վերաբերյալ: Կոմիտեն եզրակացրել է, որ քննությունները և դատական հետապնդումները չեն իրականացվում անհապաղ, անաչառ կամ արդյունավետ, և հետևաբար մեղավորները պատասխանատվության չեն ենթարկվում և տուժողներին փոխհատուցում չի տրամադրվում: «Խոշտանգումների» սահմանումը ՀՀ Քրեական օրենսգրքում չի համապատասխանում Կոնվենցիայի 1 և 4-րդ հոդվածներին:

Կոմիտեն նաև նշել է, որ «խոշտանգումների և վատ վերաբերմունքի տուժողները և վկաները բողոք չեն ներկայացնում իշխանություններին` վրեժխնդրության վախի պատճառով» . Բացակայում է արդյունավետ մեխանիզմը, որը կհեշտացներ բողոքների ներկայացման գործընթացը և գործնականում կապահովեր, որ բողոք ներկայացնողները պաշտպանված լինեն վատ վերաբերմունքից, ահաբեկումից կամ ճնշումներից, որոնց կարող են ենթարկվել բողոք ներկայացնելու համար:

Մի շարք առաջարկությունների թվում ՄԱԿ-ի Կոմիտեն ընդգծել է, որ ընթացիկ օրենսդրական բարեփոխումների համատեքստում Հայաստանի Հանրապետությունը պետք է ձեռնարկի «անհապաղ և արդյունավետ միջոցներ ինչպես օրենսդրական դաշտում, այնպես էլ գործնականում, որպեսզի յուրաքանչյուր ձերբակալված անձ ոստիկանություն բերվելու առաջին իսկ պահից օգտվի բոլոր իրավական երաշխիքներից: Դրանք ներառում են պաշտպան ունենալու, անկախ բժշկական զննություն անցնելու, հարազատներին տեղեկացնելու, իրենց իրավունքների մասին իրազեկվելու և շտապ կարգով դատավորի մոտ ներկայացվելու իրավունքները:

Ի լրումն, որպես հետագա կանխարգելիչ միջոց անհրաժեշտ է ոստիկանության բոլոր բաժանմունքներում և կալանավորվածներին պահելու վայրերում հարցաքննությունների ձայնա- և տեսագրումն ապահովելու համար միջոցներ ձեռնարկել:

Ավելին, ինչպես հիշատակել է Կոմիտեն, միջազգային իրավունքի համաձայն, խոշտանգումների միջոցով կորզված ցուցմունքները երբևէ չպետք է կիրառվեն որպես ապացույց դատավարության ընթացքում: Համապատասխան միջոցներ պետք է ձեռնարկվեն ապահովելու դատարանում ապացույցների ներկայացման վերաբերյալ օրենդրության համապատասխանությունը Կոնվենցիայի 15-րդ հոդվածին, և խոշտանգումների միջոցով ձեռքբերված հայտարարությունները չներկայացվեն իբրև ապացույց որևէ դատավարության ընթացքում:

Քաղաքացիական հասարակության ինստիտուտ հկ-ն և Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիան (FIDH) կիսում են ՄԱԿ-ի Կոմիտեի կողմից արտահայտած մտահոգությունները: Մենք կոչ ենք անում ՀՀ իշխանություններին անհապաղ միջոցներ ձեռնարկել առաջարկությունների կատարման ուղղությամբ:

Անհրաժեշտ է քայլեր ձեռնարկել, որպեսզի «խոշտանգում» եզրույթը Կոնվենցիայի դրույթներին համապատասխան պատշաճ կերպով սահմանվի, համարժեքորեն կանխարգելվեն խոշտանգումները և վատ վերաբերմունքը ողջ հանրապետությունում և ապահովվի պատասխանատվությունը՝ խոշտանգումների, վատ վերաբերմունքի և ազատությունից զրկված անձանց գտնվելու վայրերում մահվան բոլոր դեպքերի փաստով անհապաղ, լիարժեք և անաչառ քննություն իրականացնելու միջոցով: Ինպես նաև պատասխանատվության ենթարկել բոլոր մեղավորներին և հրապարակել հետապնդման նման դեպքերի արդյունքները:

Պրն Նախագահ,

Խոշտանգումների դեմ կոմիտեի կողմից ՀՀ պարտավորությունների կատարման վերանայումը Հայաստանի Հանրապետության համար առիթ է ապացուցելու, որ այն հավատարիմ է իր երկրում խոշտանգումների և այլ դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի վերացմանն ուղղված իր միջազգային պարտավորություններին: ՔՀԻ և FIDH կոչ են անում ՀՀ իշխանություններին օգտագործել այս հնարավորությունը օրենսդրության մեջ փոփոխություն կատարելու, քրեական դատավարության և քրեական օրենսգրքերը բարեփոխելու և այլ անհրաժեշտ քայլեր ձեռնարկելու ուղղությամբ՝ համապատասխանեցնելով օրենսդրությունը և գործնական կիրառությունը միջազգային չափանիշներին:

Սուեր Բելհասսեն, FIDH Նախագահ

Արման Դանիելյան, ՔՀԻ Նախագահ

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում