Աստղային զույգը՝ Վիկտորիա և Դևիդ Բեքհեմները անցած կիրակի այցելել են Լոնդոնի Arts Club գիշերային ակումբ, գրում է viva.ua-ն:
Սիրահար զույգին լուսանկարել են լոնդոնյան հայտնի ակումբի մոտ, որտեղ նշել են ոճի տիպար և դիզայներ Վիկտորիայի 40-ամյակը:
Ականատեսների խոսքերով՝ Դևիդն ու Վիկտորիան ամբողջ երեկո միմյանցից չեն հեռացել:
«Չնայած, որ նրանք այդքան երկար միասին են, նրանց զգացմունքները չեն մարել,- պնդում է աղբյուրը: -Նրանք սիրահարված են և երջանիկ են միասին»:









































