Դորտմունդի «Բորուսիա»-ի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը խոսել է Չեմպիոնների Լիգայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչում վաղը կայանալիք «Բավարիա» – «Ռեալ» խաղի մասին:
«Հաջողություն եմ մաղթում «Բավարիա»-ին: Հավատում եմ, որ նրանք կհաղթեն «Ռեալ»-ին՝ ձեռք բերելով եզրափակչի ուղեգիր»,- նշել է գերմանացի մասնագետը:
Հիշեցնենք, որ Կլոպի գլխավորած «Բորուսիա»-ն քառորդ եզրափակչում ճանապարհը զիջել էր «Արքայական ակումբ»-ին՝ դիմակայության արդյունքում պարտվելով 3:2 հաշվով:
«Բավարիա»-ի ու «Ռեալ»-ի առաջին խաղն ավարտվել է 1:0 հաշվով՝ «Արքայական ակումբ»-ի հաղթանակով:









































