Google ընկերությունը ներկայացրել է Nexus մակնիշի մի քանի նոր սարքավորումներ: Դրանց մասին ասվում է Google-ի պաշտոնական բլոգում:
Nexus 4 սմարթֆոնը մշակվել է Google-ի և LG-ի համատեղ աշխատանքների արդյունքում:
ԱՄՆ-ում 8 գեգաբայթ ներքին հիշողությամբ Nexus 4-ը կարժենա 299 դոլար, իսկ 16 գեգաբայթ հիշողությամբ պլանշետը՝ 349 դոլար: Սմարթֆոնը կվաճառվի առանց օպերատորի հետ պայմանագրի:
Google-ի համար Nexus 10 պլանշետը թողարկվում է Samsung ընկերության կողմից: Տեսագրություն ցուցադրելու ռեժիմում պլանշետը կարող է աշխատել մինչև ինը ժամ, իսկ սպասողական ռեժիմում՝ միչև հինգ հարյուր ժամ:
6 գեգաբայթ հիշողությամբ պլանշետը կարժենա 399 դոլար, իսկ 32 գեգաբայթ հիշողությամբ սարքը՝ 499 դոլար:
Բացի դրանից, Google-ը ներկայացրել է պլանշետի նոր տեսակ՝ Nexus 7-ը, որը թողարկվել է հուլիսին: Այժմ այն նախկին 16 գեգաբայթի փոխարեն կունենա 32 գեգաբայթ հիշողություն: Nexus 7–ը 32 գեգաբայթանոց հիշողությամբ կարժենա 249 դոլար: Բոլոր սարքավորումներն աշխատում են Android 4.2–ով: Դրանք վաճառքի կհանվեն նոյեմբերի 13-ից: Առաջին երկրները, որտեղ կարելի է ձեռք բերել այդ սարքավորումները, հանդիսանում են ԱՄՆ-ը, Ավստրալիան, Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Իսպանիան, Կանադան և Ֆրանսիան:










































