«Ֆլայ» հանքային աղբյուրը գտնվում է Բլեք-ռոք անապատում` ԱՄՆ Նևադա նահանգում: Այն գտնվում է նույնանուն ռանչոյի տարածքում: Այս աղբյուրն իր գոյության համար պարտական է մարդկանց. 1916 թ. ռանչոյի տարածքում ջրհոր են փորել, որը երկար ժամանակ անսխալ կերպով կատարում էր իր գործառույթը: Սակայն 1960-ական թթ. երկրաջերմային ջրերը, բախվելով ջրհորի բարակ պատին, լցրել են ջրհորը և դուրս ժայթքել նրանից: Ժամանակի ընթացքում ջրում լուծված հանքանյութերը տարածվել են ջրհորի պատերին և մոտակա տարածքում` ներկայումս ձևավորելով 5 մ բարձրությամբ հրաշագեղ լեռ, որի գագաթից ժայթքում է 3` 1,5 մ երկարությամբ շատրվան: Միլիոնավոր գույների ձևավորումը ևս հանքանյութերի շնորհիվ է:
Սակայն այս հրաշալիքը տեսնել կարող են ոչ բոլոր ցանկացողները: Քանի որ գործող ռանչոյի տարածքը պարսպապատված է և այնտեղ կարելի է մտնել միայն տիրոջ թույլտվությամբ: Նրան մի քանի անգամ առաջարկել են վաճառել այդ տարածքը, բայց մերժում են ստացել:










































