Ֆրանսիայի հյուսիսում գտնվող Ազեբրուքի քաղաքի քաղաքապետի մոտ ընդունելության եկած կինն ինքնահրկիզվել է հենց նրա առանձնասենյակում: Կինը նետվել է դեպի քաղաքապետը՝ փորձելով բռնել նրան: Երկու երեխաների մայրը, ով գտնվում էր ծանր ֆինանսական վիճակում, ավելի վաղ ինքն իրեն մեխել էր քաղաքապետարանի շենքին:
Այս անգամ քաղաքապետի մոտ ընդունելության համար գրանցվելով՝ նա եկել էր դյուրավառ նեյլոնե զգեստով, որն այրել էր դիզվառելիքի օգնությամբ:
Քաղաքապետը հասցրել էր նրան միջանցք հրել՝ ստանալով միայն թեթև այրվածքներ:
Դեպքի վայր ժամանած փրկարարները կնոջն առաջին օգնություն են ցուցաբերել և գրանցել են խորը այրվածքներ մարմնի առջևի մասում: Նրան տեղափոխել են այրվածքաբանական կենտրոն:










































