Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Ուիլյամ Հեյգն Իսրայելում կանցկացնի խորհրդատվություններ, որոնք վերաբերում են Իրանի միջուկային ծրագրին:
Haaretz-ի փոխանցմամբ, Հեյգը կմասնակցի կլոր սեղանի, որը նվիրված է Իրանի միջուկային ծրագրին: Այս հանդիպումը տեղի կունենա Իսրայելում Մեծ Բրիտանիայի դեսպանատանը, դրան նաեւ կմասնակցեն Մոսադի ղեկավար Մեյիր Դաղանը, ռազմավարական ծրագրավորման նախարար Մոշե Յաալոնը եւ մի շարք գործիչներ:
Թեմաներից մեկն էլ լինելու է Իրանի դեմ պատժամիջոցների արդյունավետությունը:









































