«Բավարիա»-ի նորեկ Հերդան Շակիրին չի ցանկանում, որպեսզի իրեն համեմատեն Ֆրանկ Ռիբերիի հետ:
«Բավարիա»-ի շվեյցարացի լեգիոները ընտելացել է նոր թիմին և սկսել բավարար խաղաժամանակ ստանալ: Սակայն երիտասարդ Շակիրին չի ցանկանում, որ իրեն համեմատեն այլ ֆուտբոլիստների հետ, քանի որ իր ուղին է փնտրում:
«Շատ բան կարող եմ սովորել Ռիբերիից: Ինձ դուր է գալիս նրա ցուցադրած ֆուտբոլը: Սակայն չեմ սիրում, երբ ինձ համեմատում են այլ ֆուտբոլիստների հետ: Ես` ես եմ, այլ ոչ Ռիբերին: Կարծում եմ` «Բավարիա»-ում գոհ են ինձնից»,- ասել է Շակիրին:









































