Օլիմպիական երկակի չեմպիոնուհի Ելենա Իսինբաևան լրագրողների հետ հարցազրույցի ժամանակ հայտնել է, որ կարիերան ավարտելուց հետո մարզիկները հաճախ առողջական խնդիրներ են ունենում և կառավարության օգնության կարիքը զգում:
«Կարծում եմ` կարիերան ավարտելուց հետո մարզիկները պատշաճ ուշադրության չեն արժանանում: Մարզիկները մեն-մենակ են մնում իրենց խնդիրների հետ: Մենք ջանք չենք խնայում, երբ միջազգային ասպարեզում պաշտպանում ենք Ռուսաստանի պատիվը: Ուստի` պետությունը պետք է հոգ տանի մեր մասին ինչպես կարիերայի ընթացքում, այնպես էլ այն ավարտելուց հետո: Դեռևս երիտասարդ տարիքից հոդային և մկանային խնդիրներ ենք ունենում»,- նշել է Իսինբաևան:
Մարզուհին նաև նշել է, որ մարզիկները դոպինգ օգտագործելու իրավունք չունեն և որ ինքը մաքուր սպորտի կողմնակից է: Իսինբաևան խոսել է նաև ժամանակակից տեխնոլոգիաների մասին: Նա հայտնել է, որ սպորտի հետագա զարգացումը պայմանավորված է լինելու «գերտաղանդավոր մարզիկների» հայտնությունով:








































