Էստոնիայում շուրջ մեկ ամիս շարունակված բժիշկների գործադուլն ավարտվել է փոխզիջմամբ և Հիվանդանոցների միության առաջ քաշած պայմանների բավարարմամբ:
Ինչպես հաղորդում է Kommersant.net-ը, Էստոնիայի բժիշկների միությունը և Առողջապահության աշխատակիցների կենտրոնական միությունը Հիվանդանոցների միության հետ նախնական պայմանագիր են կնքել, ըստ որի կողմերը համաձայնության են եկել համատեղ պայմանագրի կարևորագույն կետերի շուրջ, որոնք հիմնականում վերաբերում են աշխատավարձերին:
Հիշեցնենք, բուժաշխատողների գործադուլն Էստոնիայում սկսվել էր հոկտեմբերի 1-ից:










































