«Բատկիվշինա» միացյալ ընդդիմության խորհրդի նախագահ Արսենի Յացենյուկը հայտարարել է, որ նախագահական ընտրություներում պատրաստ է ընդդիմության միացյալ համաձայնեցված թեկնածուի վերաբերյալ բանակցություններ վարել միայն Յուլիա Տիմոշենկոյի հետ:
ՈւՆԻԱՆ գործակալության թղթակցի փոխանցմամբ` այս մասին Յացենյուկը հայտարարել է ճեպազրույցի ժամանակ` պատասխանելով լրագրողների հարցին` թե պատրա՞ստ է ընդդիմության միացյալ թեկնածուի վերաբերյալ բանակցել «ՈԻԴԱՌ» կուսակցության ղեկավար Վիտալի Կլիչկոյի հետ, քանի որ նրանցից յուրաքանչյուրը նախագահական նկրտումներ ունի:
«Այդ մասին ես պատրաստ եմ խոսել Յուլիա Վլադիմիրովնա Տիմոշենկոյի հետ»,- ասել է Յացենյուկը:









































