«Ինտեր»-ի հարձակվող Դիեգո Միլիտոն «Բոլոնիա»-ի դեմ խաղից հետո (3:1), որը նրա համար 100-րդն էր «ներաձուրիների» կազմում, խոսել է այս մասին, ինչպես նաև հայտնել է, թե ինչպիսի փոխհարաբերությունների մեջ է Անտոնիո Կասանոյի ու Ռոդրիգո Պալասիոյի հետ:
«Հպարտանում եմ, որ արդեն 100 խաղ եմ անցկացրել «Ինտեր»-ի կազմում:
Ինչ վերաբերվում է իմ գոլին, ապա Պալասիոյի փոխանցումը պարզապես հիանալի էր: Ընդհանրապես, մեզ համար շատ հաջող խաղ ստացվեց:
Ինձ շատ է դուր գալիս հարձակման գծում Պալասիոյի ու Կասանոյի հետ միասին խաղալը: Մենք ամբողջովին հասկանում ենք իրար»,– Միլիտոյի խոսքերն է մեջբերում Inter Channel-ը:










































