ՉԼ գավաթի ընթացիկ խաղարկության խմբային փուլի 3-րդ տուրում Դորտմունդի «Բորուսիա»-ի դեմ կայացած խաղում Մադրիդի «Ռեալ»-ի պաշտպան Սերխիո Ռամոսը վնասվածք է ստացել և կարող է բաց թողնել Լա Լիգայի շրջանակներում կայանալիք «Մալյորկա»-ի դեմ առաջիկա խաղը:
Հիշեցնենք, որ բացի Ռամոսից վնասվածք ունեն նաև պաշտպաններ Ֆաբիո Կոենտրաոն, Մարսելոն և Ալվարո Արբելոան:







































