Apple-ի գլխավոր տնօրեն Թիմ Կուկը հայտարարել է, որ ընկերությունը 7 դյույմանոց պլանշետները լավ արտադրանք չի համարում և երբեք դրանցից չի արտադրի: Վերջերս Apple-ը ներկայացրել է iPad mini կոմպակտ պլանշետը` 7,9 դյույմանոց էկրանով: Սարքի հիմնական մրցակիցներն են` Google Nexus 7 և Amazon Kindle Fire HD պլանշետները, որոնք 7 դյույմանոցից փոքր դիսփլեյ ունեն:
Կուկի խոսքով` էկրանի մեծացումը՝ մինչև 7,9 դյույմի, օգտագործողին աշխատելիս առավելություններ է տալիս 7 դյույմանոցի համեմատությամբ:
Կուկն ասել է, որ Microsoft-ի`10,6 դյույմանոց էկրանով Surface-ը բավական ռիսկային և անհասկանալի արտադրանք է:
Ֆինանսական տարվա IV եռամսյակում Apple-ի մաքուր եկամուտն ավելացել է 24%-ով: Հաշվետու եռամսյակում ընկերության եկամուտն ավելացել է 27%-ով` մինչև $36 մլրդ` $35,8 մլրդ կանխատեսման դեպքում:











































