Անգլիայի ու Ուելսի Կաթոլիկ եկեղեցու ղեկավարը դիմել է Հռոմի պապին՝ հարցով՝ հնարավո՞ր է արդյոք BBC-ի հաղորդավարին (մահից հետո պարզվել է, որ նա մանկապիղծ է) զրկել ասպետական կոչումից: Այս մասին հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Վեսթմինսթերյան աբբայության արքեպիսկոպոս Վինսենթ Նիքոլսը կոչ է արել նրա անունը ջնջել պապական մրցանակի արժանացած մարդկանց ցանկից:
Մինչ օրս Պապի կողմից շնորհված ասպետական տիտղոսի հետմահու զրկում չի եղել:
1990թ. Հռոմի պապ Հովհաննես-Պողոս Երկրորդը Սևիլին շնորհել էր Սուրբ Գրիգոր Մեծի ասպետական շքանշան վերջինիս բարեգործական գործունեության համար:
Հիշեցնենք, որ BBC-ի գլխավոր տնօրեն Ջորջ Էնթուսթլը ավելի վաղ հայտարարել էր երկու հետաքննության մասին, որոնք վերաբերում են նախկին շոումենի շուրջ բարձրացած աղմուկին: Ոստիկանությունը պարզել էր, որ նրա սեքսուալ ոտնձգությունների զոհ է դարձել շուրջ 300 մարդ:








































