Սանկտ Պետերբուրգում Չիգորինի հուշամրցաշարի շրջանակներում անցկացված արագ շախմատի մրցաշարում Ռոբերտ Հովհաննիսյանը, Զավեն Անդրիասյանը, Սերգեյ Գրիգորյանցը 9 հնարավորից վաստակեցին 6,5-ական միավոր եւ բաժանեցին 10-18-րդ տեղերը: Ավետիք Գրիգորյանի արդյունքն է 6, Յուրի Հայրապետյանինը և Արթուր Գաբրիելյանինը` 5,5-ական միավոր:
8 միավորով առաջին մրցանակը նվաճեց գրոսմայստեր Դենիս Խիսմատուլինը (Ռուսաստան):





































