Մադրիդի «Ռեալ»-ի նախկին կիսապաշտպան Գուտին քննադատել է թիմի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյին: Այս մասին տեղեկացնում է իսպանական մամուլը:
Գուտիի քննադատությունը վերաբերում է այն փաստարկմանը, թե գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն վատ է վերաբերվում ակումբի սաներին:
«Իհարկե, որոշումները կայացնում է մարզիչը: Սակայն ես՝ որպես թիմի ակադեմիայի ներկայացուցիչ, պետք է ասեմ, որ Մոուրինյոն վատ է վերաբերվում մեր սաներին:
Թիմի երկու պաշտպաններ վնասվածք են ստանում, և այդ դիրքում հանդես եկող այլ ֆուտբոլիստներ չկան: Մոուրինյոն կարող է ապավինել մեր սաներին. նրանք պատրաստ են օգնել թիմին, սակայն հնարավորություն չեն ստանում:
Մայքլ Էսյենն այնպիսի ֆուտբոլիստ է, որ կարող է հանդես գալ առաջին թիմի հիմնական կազմում՝ զբաղեցնելով ցանկացած դիրք: Մոուրինյոն գիտի այդ մասին: Սակայն փաստն այն է, որ Էսյենը չի համարվում եզրային պաշտպան, այսինքն՝ այդ դիրքում հանդես գալիս նրա խաղամակարդակն ընկնում է: Այնուամենայնիվ, այս հարցում պետք չէ մեղադրել ֆուտբոլիստին, այլ մարզչին»,- ասել է Գուտին:








































