Անձնական ուղղաթիռներին կթույլատրեն թռչել Մոսկվայի վրայով: Նրանք կարող են թռչել Մոսկվա գետի հունով, և որոշակի վտանգ չեն ներկայացնի մարդկանց համար։ Այս մասին հայտարարել է Ուղղաթիռների արտադրման ասոցիացիայի նախագահ Միխայիլ Կազաչկովը:
«Կան նախապայմաններ, որ դեպի Մոսկվայի կենտրոն թռչեն ֆիզիկական անձինք: Դա շուտ չի լինի, սակայն մոտ ժամանակներս անպայման տեղի կունենա: Մենք ունենք Լոնդոնի, Նյու Յորքի և այլ մեծ քաղաքների օրինակները: Մենք յուրահատուկ հնարավորություն ունենք՝ Մոսկվա գետի հունը, որպեսզի մարդկանց համար թռիչքը վտանգ չներկայացնի»,-նշել է նա:
Բացի դրանից, նախագահի գործերի կառավարիչ Վլադիմիր Կոժինը հաստատել է երկրի առաջին դեմքերի՝ ուղղաթիռներ նստելու մտադրությունը:










































