Ուրբաթ օրը չորս տարվա ազատազրկման դատապարտված նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնիի փաստաբանները հայտարարել են, որ 15–օրյա ժամկետում վերաքննիչ բողոք կներկայացնեն:
Ինչպես նշվում է, Միլանի դատարանը հանդիսանում է առաջին ատյանի դատարան, և վճիռը կարող է բողոքարկվել:
Նախկին վարչապետը դատապարտվել էր ֆինանսական խարդախությունների համար: Դատարանի վճռի համաձայն՝ նա երեք տարվա ընթացքում չի կարող պետական պաշտոններ զբաղեցնել, ինչպես նաև այդ գործի մյուս մասնակիցների հետ պետք է տասը միլիոն եվրո վճարի Իտալիայի հարկային ծառայություններին:
Բեռլուսկոնին հերքում է իրեն առաջադրված մեղադրանքները։








































