Անհայտ անձինք բրիտանացի հոկեյիստ Հան Մըքլեոդին են վերադարձրել Լոնդոնի 2012 թվականի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալը:
Ոստիկանությունը տեղեկացնում է, որ բրոնզե մեդալն այժմ իր մոտ է՝ ապացույց պահելու համար, սակայն շուտով մրցանակը կվերադարձվի իր տիրոջը:
Նշենք, որ գողացվել էր նաև բրիտանացի մեկ այլ մարզիկի՝ Ալեքս Պարտրիջի բրոնզե մեդալը, որի մասին տեղեկություններ դեռևս չկան: Հավելենք, որ Պարտրիջը մասնակցում է թիավարման մրցությանը:










































