Միլանի դատարանն այօսր Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնիին դատարպարտել է 4 տարվա ազատազրկման՝ Mediaset-ի սկանդալային գործով, որի շրջանականերում քաղաքական գործիչը մեղադրվում էր մեծածավալ ֆինանսական խարդախությունների մեջ:
Դատարանի դահլիճից դատավճռի ընթերցումը հեռարձակում էր Sky TG24 հեռուստաալիքը:
Ինքը՝ Բեռլուսկոնին, դատարանի դահլիճում չի եղել:
Mediaset-ի գործն ամենաաղմկոտ դատավարություններից մեկն էր՝ կապված Բեռլուսկոնիի ձեռնարկատիրական գործունեության հետ: Նա եղել է այդ առաջատար մեդիա խմբի հիմնադիրը:









































