Երեկ Իտալիայի հարավում տեղի ունեցած երկրաշարժից, ըստ նախնական տվյալների, մահացել է մեկ մարդ:
Ինչպես հայտնում են ինտերնետ-ԶԼՄ-ները, մահացածը տարեց տղամարդ է, ով մահացել է սրտի նոպայից, որը հարուցվել էր տարերային աղետի պատճառով:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 25-ի գիշերը Կալաբրիայում տեղի էր ունեցել 5,3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ:
Երկրաբանների տվայալով՝ ստորերկրյա ցնցումները գրանցվել են տեղական ժամանակով ժ. 01:05-ին Կոզենցա նահանգում՝ Աորանո-Կալաբրո քաղաքից 5 կմ արևմուտք:
Ինչպես հաղորդում է Reuters գործակալությունը, անվտանգության նկատառումներից ելնելով՝ տարհանվել է տեղի հիվանդանոցի անձնակազմը, քանի որ երկրաշարժի հետևանքով շինության պատերին ճեղքեր են առաջացել:








































