Իտալական «Յուվենթուս»-ը ցանկանում է ձեռք բերել Գերմանիայի ազգային հավաքականի ու «Շալկե04»-ի ծագող աստղ Յուլիան Դրագսլերի տրանսֆերային իրավունքները:
Թուրինյան թիմը մտադիր է հետևել 19-ամյա ֆուտբոլիստի առաջընթացին:
Հատկանշական է, որ Դրագսլերի ծառայություններով հետաքրքրված է նաև «Բավարիա»-ն:
Խաղացողի տրանսֆերային արժեքը գնահատվում է 12 միլիոն եվրո:









































